Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը

Մեկնարկում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը
10.06.2015 | 11:16

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զար¬գացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը`ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:

Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմ¬պիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցա¬ռումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ